Խաբարովսկում սկսվել են ՌԴ և Չինաստանի համատեղ զորավարժությունների շուրջ բանակցությունները

ՌԴ Արևելյան ռազմական օկրուգը (ԱՌՕ) և Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) բանակցություններ են սկսել ԴԺՀ-ի տարածքում «Արևմուտք-Փոխգործակցություն-2021» համատեղ զորավարժություններ անցկացնելու շուրջ: Այդ մասին հաղորդել Է ԱՌՕ-ի մամուլի ծառայությունը:
«Խաբարովսկում ՉԺԱԲ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններ են սկսվել «Արևմուտք-Փոխգործակցություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժություններին ԱՌՕ-ի ստորաբաժանումների մասնակցությունը կազմակերպելու շուրջ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Սպասվում Է, որ մինչև շաբաթվա վերջը կողմերը կհամաձայնեցնեն ռուսաստանյան զորակազմի ՉԺՀ ժամանելու կարգը, զորավարժությունների պլանը և նյութա-տեխնիկական ապահովման կարգը:
«Նախնական կարգով ԱՌՕ-ից վարժանքներին կմասնակցեն մոտոհրաձգային միավորման անձնակազմը՝ մինչև գումարտակը ներառյալ, օպերատիվ-տեխնիկական օդուժի ստորաբաժանումները, բանակային օդուժի համահավաք ջոկատը»,-ասել Է ԱՌՕ-ի միջազգային ռազմական համագործակցության պետ գնդապետ Իվան Տարաևը, որի խոսքը մեջբերում Է մամուլի ծառայությունը: Ըստ պլանի, վարժանքները կանցկացվեն 2021 թվականի երկրորդ կեսին ՉԺՀ-ի Նինսյա Հուեյի ինքնավար շրջանի ՉԺԱԲ-ի զինափորձարանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:























Comments