top of page

ՌԴ և ՉԺՀ հնարավոր որոշումը դոլարից հրաժարվելու վերաբերյալ ամերիկյան արժույթի դիրքերին չի հարվածի

Jun 23, 2021
1 min read

Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր որոշումը դոլարից հրաժարվելու վերաբերյալ ամերիկյան դոլարի՝ աշխարհում ունեցած դիրքին չի հարվածի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար, Կենտրոնական բանկի նախագահի լիազորությունները կատարող Ջերոմ Պաուելլը:


«Ամերիկյան դոլարը համաշխարհային պահուստային փոխարժեք է: Իրականում չկա մի փոխարժեք, որն ի վիճակի լինի մրցակցել դոլարի հետ, և դա՝ գերազանցապես մեր ժողովրդավարական ինստիտուտների, արժեզրկման նվազագույն մակարդակի պահպանման, մեր ազատ շուկայական կապիտալի և աշխարհի մյուս հատվածների հետ առևտրային հրաշալի հարաբերությունների շնորհիվ»,- ասել է Պաուելլը:


Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ չի կարծում, թե առաջիկայում այդ հարցում որևէ տեղաշարժ կլինի:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page