Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել նաև կենդանիներին
May 26, 2021
1 min read

Ռուսաստանում մեկնարկել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ կենդանիների պատվաստումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Յուլիա Մելանոն:
Կենդանիների պատվաստումն իրականացվում է ռուս գիտնականների կողմից մշակված «Կարնիվակ-Կով» պատվաստանյութով՝ մասնավոր և պետական կլինիկաներում:
«Կարնիվակ-Կով»-ն աշխարհում կորոնավիրուսի դեմ գրանցված դեռևս միակ դեղամիջոցն է՝ նախատեսված կենդանիների համար:























Comments