Ռուսաստանում ավելի քան 28,6 մլն մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Jul 14, 2021
1 min read

Ռուսաստանի տարածաշրջաններում կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերը տարբեր են, ընդամենն այժմ պատվաստված է ավելի քան 28,6 միլիոն ռուսաստանցի, հուլիսի 13-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի տեղակալ Ելենա Եժլովան:
«Այժմ պատվաստված է ավելի քան 28,6 միլիոն մարդ, տարածաշրջաններում տեմպերը տարբեր են, մենք ունենք թե վերջապահներ և թե՛ առաջատարներ»,- ասել է նա «Առողջ ազգերը Ռուսաստանի բարգավաճման հիմքն են» համառուսաստանյան համաժողովում: Եժլովայի խոսքով՝ առանց կոլեկտիվ իմունիտետի ստեղծման «ոչինչ հնարավոր չէ» կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում:























Comments