top of page

ՌԴ-ն և Ֆրանսիան կշարունակեն աշխատանքը Արցախում իրադրության կայունացման նպատակով

Sep 24, 2021
1 min read


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ժան-Իվ Լե Դրիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:


«Կողմերը հայտնել են ընդհանուր տրամադրվածություն՝ շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման ուղղությամբ, նախ և առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:


Նյու Յորքում կայացած հանդիպմանը արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել իրադրությանը Աֆղանստանում և Լիբիայում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page