Ռուսաստանը և Իրանը քննարկել են «3+3» ձևաչափի գաղափարը. Լավրով
Oct 7, 2021
1 min read

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի պաշտոնակցի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի արտգործնախարարի հետ քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը։ Առանցքային հարցը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է։: Այդ մասին գրում է Tass-ը։
Լավրովը ընդգծել է, որ հենց Մոսկվան է որոշիչ դեր խաղացել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու և Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի մակարդակով եռակողմ համաձայնագիր կնքելու գործում։























Comments