top of page

Ժնևում Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի մասնակցությամբ հերթական քննարկումն է եղել

Oct 22, 2021
1 min read

Աստանայի ձևաչափի շրջանակներում Սիրիայի հարցով Ժնևում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը: Վերջիններս մասնակցել են Սիրիայի սահմանադրության քննարկումների 6-րդ փուլին. տեղեկացնում է Ermenihaber-ը։


Ժողովը նախագահել է թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի արտգործնախարարությունը ներկայացնող Սելչուկ Ունալի գլխավորությամբ: ՌԴ-ի պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսնադր Լավրենտևը: Իսկ Իրանի պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Ալի Ասգար Հաջըն։


Ժողովից դուրս Թուրքիայի ու Իրանի ներկայացուցիչներն առանձին հանդիպում են ունեցել, որի ընթացքում նույնպես քննարկվել է Սիրիային առնչվող տարբեր հարցեր, այդ թվում Իդլիբի հարցը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page