ՌԴ-ում Պաղեստինի դեսպանը չի ցանկանում համեմատել ԼՂ հարցը պաղեստինցիների խնդրի հետ. «ՏԱՍՍ»

Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը, անդրադառնալով նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, հայտարարել է, որ Պաղեստինը հոյակապ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և չի ցանկանում, որ պաղեստինյան խնդիրը համեմատվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Չենք ուզում համեմատել այս իրադրությունը այն բանի հետ, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում: Մենք հոյակապ հարաբերություններ ունենք ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի հետ, այդպես էլ լավ հարաբերություններ՝ Թուրքիայի հետ»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը դատապարտել էր Գազայի հատվածում իսրայելական կողմի գործողությունները և հայտարարել, թե ինչպես Լեռնային Ղարաբաղում վճռականորեն պաշտպանել է Ադրբեջանին, այդպես էլ աջակցում է պաղեստինցիներին:























Comments