Խաղաղապահները ԼՂ-ում երեխաների հետ գործնական պարապմունք են անցկացրել
Aug 14, 2021
1 min read

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «երիտասարդ մարտիկ» խորագրով դաս-պարապմունք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջանների երեխաների համար՝ վերջիններիս ցույց տալով՝ ինչպես է պետք գոյատևել լեռներում:
Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի մարզական ճամբարում գործնական պարապմունքներ են անցկացվել 13-18 տարեկան երեխաների հետ:
Ըստ ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության՝ խաղաղապահները դպրոցականներին պատմել են ԼՂ-ում իրենց առաքելության մասին, բացատրել վտանգը՝ կապված սակրավորների կողմից չուսումնասիրված տարածքներում խաղերի հետ, ինչպես նաև ծանոթացրել են առաջին բուժօգնության հմտություններին:
Դասընթացն ավարտվել է երեխաների շրջանում անցկացված տարատեսակ մրցումներով՝ ուղղված խոչընդոտները հաղթահարելուն և պարաններով ժայռից իջնելուն:























Comments