Ֆրանսիան շահագրգռված Է Ռուսաստանի հետ ԵՄ-ի ավելի վստահելի հարաբերություններով. Մակրոն

Ֆրանսիան շահագրգռված է Եվրամիության և Ռուսաստանի միջև առավել վստահելի հարաբերությունների հաստատմամբ։ Այս մասին ասված Է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բանակցությունների արդյունքներով։
Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում ղեկավարները «նշել են եվրոպական մայրցամաքում ռազմավարական կայունության շուրջ համակարգված երկխոսության շարունակման անհրաժեշտությունը»: «Հանրապետության Նախագահը հիշեցրել է Եվրամիության և Ռուսաստանի միջև ավելի վստահելի հարաբերություններ հաստատելու Ֆրանսիայի ցանկության մասին», - ընդգծել են Ելիսեյան պալատում:
Մակրոնը «նորմանդական ձևաչափը» անհրաժեշտ է համարում Ուկրաինայի արևելքում հակամարտության դադարեցման ջանքերը շարունակելու համար, հայտարարել են Ելիսեյան պալատում:























Comments