top of page

Ո՞վքեր կգլխավորեն «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախընտրական ցուցակը

Jun 19, 2021
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության XX համագումարում խոսել է առաջիկա ընտրությունների և դրանում ներառված անձանց մասին: Ավարտելով խոսքը՝ Նախագահը ներկայացրել է կուսակցության ընտրական ցուցակի առաջատար հնգյակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Պուտինի խոսքով՝ կուսակցության ցուցակը պետք է գլխավորեն պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, Համառուսաստանյան ժողովրդական ճակատի կենտրոնական շտաբի համանախագահ Ելենա Շմելևան և երեխայի իրավունքների գծով լիազոր Աննա Կուզնեցովան:


«Իմ կարծիքով՝ այս ցուցակում, հատկապես առաջատարների հնգյակում, պետք է լինեն մարդիկ, որոնք վաղուց քաղաքականությամբ են զբաղվում, և մարդիկ, որոնք համեմատաբար նոր են, բայց ներկայացնում են մեր զարգացման, մեր կյանքի կարևորագույն ոլորտները»,- հայտարարել է ՌԴ-ի նախագահը։


Նշենք, որ 8-րդ գումարման Պետական դումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 19-ին:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page