top of page

ՌԴ Պերմի երկրամասում աշակերտը կրակ է բացել դպրոցում

Oct 18, 2021
1 min read

Ռուսաստանի Պերմի երկրամասի Սարս բնակավայրի դպրոցներից մեկում աշակերտը կրակ է բացել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, աշակերտը դպրոց է եկել հրազենով:


Նա հասցրել է մեկ անգամ կրակել առաստաղին: Դեպքի պահին տարածքում եղել է միայն պահակը: Նա չի տուժել:


Դպրոցականին ձերբակալել են: Նրա գործողությունների շարժառիթները պարզվում են: Կրակ բացած աշակերտին վնասազերծել է տնօրենը՝ համոզելով փոխանցել զենքը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page