Ռուս խաղաղապահները Արցախում մոտ 40 լիտր արյուն են հանձնել հիվանդների համար
Aug 13, 2021
1 min read

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել այն քաղաքացիներին, որոնք բուժվում են հիվանդանոցներում և ապրում են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում՝ սահմանազատման գծի մոտ։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողների կողմից արյան հանձնումը տեղի է ունեցել կամավոր հիմունքներով`ի պատասխան տեղական իշխանությունների` Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված օգնության:
Մոտ 100 ռուս զինծառայող արձագանքել է կոչին և կամավոր արյուն հանձնել: Արյան նմուշառումն իրականացվել է խաղաղապահ զորակազմ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից`Ստեփանակերտ քաղաքի արյան փոխներարկման բաժնում:























Comments