top of page

Ռուս խաղաղապահներն ապահովել են օրական ավելի քան 400 մեքենաների անվտանգ անցումը դեպի Արցախ

Dec 18, 2021
1 min read


Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները դիտակետերով եւ Լաչինի միջանցքով ապահովել են օրական ավելի քան 400 մեքենաների անվտանգ անցումը Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։


«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետերում վերահսկում ենք հրադադարի ռեժիմի պահպանումը եւ իրականացնում անցակետային ռեժիմ։ Յուրաքանչյուր մեքենա ենթակա է զննման, եւ անհրաժեշտության դեպքում խնդրում ենք վարորդին իջնել մեքենայից՝ մեքենայի սրահը զննելու համար»,- ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Իվան Պադալկան։


Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով եւ Լաչինի միջանցքում տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերի 27 դիտակետեր։ Ռուս խաղաղապահներն ապահովում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչպես նաեւ ապահովում են մեքենաների եւ մարդկանց անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page