top of page

Արցախի ավելի քան 1000 բնակիչ հումանիտար օգնություն են ստացել․ ՌԴ ՊՆ

Oct 29, 2021
1 min read


Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները «Մերսի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցչի հետ միասին հումանիտար օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց:


«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ուժերով այսօր ակցիա է իրականացվել Գիշի համայնքում: Ակցիան անցկացվել է միջնակարգ դպրոցում, որտեղ 150 աշակերտ է սովորում: Առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ դասարանների աշակերտներին ավելի քան 50 նվեր է հանձնվել՝ պայուսակ, գրչատուփ, գրիչներ, տետրեր, մատիտներ, ֆլոմաստերներ, այն ամենն ինչ կարող է պետք գալ դասերի ժամանակ: Տվյալ բնակավայրում ավելի քան 1000 մարդ է ապրում, որոնցից յուրաքանչյուրին անհատական նվերներ են հանձնվել՝ բաճկոններ, ջինսեր, վերնազգեստներ, հագուստ՝ փոքրերիկ և մեծահասակների համար»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:


Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հումանիտար ակցիա է իրականացվել նաև Մարտունիի շրջանի Գիշի համայնքի մանկապարտեզում: Գյուղի բնակիչներին ավելի 2 տոննա օգնություն են փոխանցել՝ կազմված դպրոցական պարագաների, մանկական և մեծահասակների կոշիկներից, հագուստից:


Նշվում է, որ հումանիտար օգնություն է տրամադրվել նաև Շուշիից տեղահանված բնակիչներին:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page