Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինավարժանքներն Աֆղանստանի սահմանի մոտ ավարտվեցին
Aug 10, 2021
1 min read

Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ համատեղ զինավարժանքները Հարբ Մայդոն զորավարժարանում՝ Աֆղանստանի հետ սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա, ավարտվեցին:
Այս մասին հայտնել Է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
«Մենք ավարտում ենք Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համատեղ զինավարժանքները: Առաջին անգամ ցուցադրվեց զորքերի միջտեսակային խմբավորման կիրառումը օդուժի, հետախուզական-կրակային համալիրների և դեսանտի կենտրոնացած կիրառմամբ՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ստացված փորձի հիման վրա»,- ասել Է նա:























Comments