top of page

Ռուսաստանը և Թուրքիան բարձր են գնահատել միացյալ կենտրոնի գործունեությունը Ղարաբաղում

Jun 9, 2021
1 min read

Ռուսաստանը և Թուրքիան բարձր են գնահատել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող միացյալ կենտրոնի գործունեությունը: Այս մասին տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից` միջգերատեսչական խորհրդատվությունների արդյունքներից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Երեքշաբթի օրը Մոսկվայում տեղի են ունեցել ռուս-թուրքական միջգերատեսչական խորհրդակցություններ Թուրքիայի Հանրապետության փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ: Ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարներ Սերգեյ Վերշինինը, Ալեքսանդր Գրուշկոն և Անդրեյ Ռուդենկոն:


«Անդրկովկասում, Ուկրաինայում և Կենտրոնական Ասիայում առկա իրավիճակի քննարկման համատեքստում հաստատվել է այս տարածաշրջաններում խաղաղությանն ու կայունությանը ուղղված ջանքերի միավորման տրամադրգվածությունը: Բարձր գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների կանխման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ»,-ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page