top of page

Ռուսաստանը դադարեցրել է կիտրոնի ներկրումը Թուրքիայից

Nov 3, 2021
1 min read

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է կիտրոնի ներկրումը Թուրքիայից՝ դրանցում քլորպիրիֆոս թունաքիմիկատի թույլատրելի մակարդակի գերազանցման համար. այդ մասին ասվում է գերատեսչության կայքում։ Նշվում է, որ բնակչության մոտ սննդային թունավորումներ թույլ չտալու նպատակով նոյեմբերի 3-ից դադարեցվում է կիտրոնի ներկրումը ՌԴ։ Ռոսպոտրեբնադզորում ընդգծել են, որ իրավիճակը գտնվում է գերատեսչության խիստ վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ից դադարեցվել էր նաև թուրքական մանդարինների ներկրումը։ Դրանցում նույնպես հայտնաբերվել էր թունաքիմիկատների՝ թույլատրելիից բարձր մակարդակ։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page