top of page

Ռուսաստանի Դաշնությունը Անկարայի հետ քննարկելու է Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմական համագործակցու

Jun 21, 2021
1 min read

Մոտ ժամանակներս Թուրքիայի հետ շփումների ընթացքում Ռուսաստանը կքննարկի Անկարայի և Կիևի միջև ռազմական համագործակցության հարցեր: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


«Դուք նշեցիք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունները՝ կապված Ուկրաինայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի միջև համագործակցության ծրագրերի հետ: Մենք շատ հստակ, միանշանակ նախանշեցինք մեր դիրքորոշումը Ուկրաինային ՆԱՏՕ ներգրավելու փորձերի վերաբերյալ: Կասկած չունեմ, որ լուրջ, պատասխանատու պետությունները շատ լավ գիտեն, թե ինչի մասին է խոսքը»,- երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:


«Մենք պարբերաբար երկխոսության մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ և առաջիկայում ևս մեկ շփում ենք պլանավորում: Կարծում եմ, իհարկե, այս թեմայով էլ կխոսենք»,-ավելացրել է նա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page