top of page

Ռուսական կողմն անհանգստություն ունի, որ Հայաստանում այլ երկրի խաղաղապահներ կտեղակայվեն․ «Հրապարակ»

Jun 2, 2021
1 min read

«Արա Այվազյանի հրաժարականը որքան հասունացած էր, նույնքան էլ՝ անակնկալ։ ԱԳՆ աղբյուրների փոխանցմամբ, Այվազյանը որոշել է մինչև ընտրությունները դիմում չներկայացնել, սակայն գործընթացն արագացել է, և նա որոշել է 20 օր չսպասել, քանի որ ԱԳՆ-ն կամա, թե ակամա խաղից դուրս է մղվել և ոչ հայանպաստ քայլերի մասնակից դարձել։


ԱԽ նիստում Փաշինյանի արած առաջարկը ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու, Ռուսաստանին մղել է ակտիվ գործողությունների։ Եվ ՌԴ-ն իրավիճակը վերցրել է իր «կոնտրոլի» տակ՝ դիմելով ուժային մեթոդի։ Ռուսական կողմն անհանգստություն ունի, որ Հայաստանում այլ խաղաղապահներ կտեղակայվեն։ Պատահական չէ, որ Այվազյանի հրաժարականը հաջորդեց Վաղարշակ Հարությունյանի մոսկովյան այցին։ Թե ինչ հանձնարարականներ է ստացել նա Մոսկվայում, դեռ պարզ չէ, սակայն Գեղարքունիքի սահմաններին վերջին օրերին ռուս խաղաղապահներ են նկատվում»,-գրում է թերթը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page