Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը Ղրիմում ընտրությունների մասին Անկարայի հայտարարության վերաբերյալ

Մոսկվան հետևություններ կանի Թուրքիայի ԱԳՆ արտահայտություններից Ղրիմում կայացած ընտրությունները չընդունելու մասին: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Անկարայի հայտարարությունը:
«Մենք երբեք անուշադրության չենք մատնում նման հայտարարությունները: Եթե նրանց չի հոգնեցրել Մոսկվայից լսել համապատասխան նկատողություններ, հիշեցումներ և հանդիմանություններ, նշանակում է՝ նրանք համբերատար են: Սակայն դա ուրիշ ոչնչի չի բերում, բացի նրանից, որ մենք համապատասխան հետևություններ ենք անում, որոնք ակնհայտորեն չեն ծառայում ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է դիվանագետը:
Նախօրեին Անկարան հայտարարել էր, որ ՌԴ Պետդումայի՝ Ղրիմում անցկացված ընտրություններն իրավական ուժ չունեն Թուրքիայի համար, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին:























Comments