top of page

ՌԴ-ն չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին. ՌԴ ԱԳՆ

Aug 5, 2021
1 min read


Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետերը տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:


«Սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայման իրականացման խոչընդոտներից մեկը միջազգային-իրավական ակտերի բացակայությունն է, որի պատճառով կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտ է ձևավորվել», - ասել է Բիկանտովը ճեպազրույցի ժամանակ:


Նրա խոսքով՝ սահմանին կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի աշխատանքների գործարկման և հետագա սահմանազատման միջոցով:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page