Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահմանապահ ուղեկալ
Aug 17, 2021
1 min read

Կոպիրկինը արձակուրդային այցելությունների շրջանակում ընտանիքի հետ եղել է նաև Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի հնավայրում։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Ուղևորության ընթացքում Կոպիրկինն այցելել է հայկական սահմանի առանձին հատվածներ, այդ թվում Երասխ բնակավայրում, որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ։
Նա նաև ծաղիկներ է խոնարհել 1948 թվականին Թուրքիայի տարածքից ներխուժած դիվերսանտների հետ կռվի ժամանակ զոհված սահմանապահ Ա.Պ.Կորյակովի կիսանդրիի մոտ։























Comments