top of page

Տու-142Մ3 ռուսաստանյան 3 ինքնաթիռներ թռիչք են կատարել ՌԴ ռազմածովային նավատորմի վարժանքների շրջանում

Jun 15, 2021
1 min read

Տու-142Մ3 ռուսաստանյան երեք հեռահար հականավային ինքնաթիռներ Կամչատկայից չվանցում են կատարել Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մաս, որտեղ անցկացվում են ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) խոշոր զորավարժություններ: Այդ մասին հունիսի 15-ին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:


«Այսօր ԽՕՆ-ի ծովային օդուժի Տու-142Մ3 երեք հեռահար հականավային ինքնաթիռներ, որոնք «Ելիզովո» օդակայանից թռել են Կամչատկա, շուրջ 5 հազար կիլոմետր հեռվությամբ չվանցում են կատարել վարժանքների անցկացման շրջանում եւ, իրագործելով նախանշված խնդիրները, վերադարձել են բազավորման օդակայան»,-հաղորդել են պաշտպանության նախարարությունում: Զինվորականների խոսքով՝ Տու-142Մ3-ները օդում անցկացրել են 12 ժամ, մերձակա գոտում հականավային ինքնաթիռներին ուղեկցել են ՄիԳ-31ԲՄ հեռահար կալանիչները: Խաղաղ օվկիանոսի կենտրոնում անցկացվող ԽՕՆ-ի վարժանքներում գործարկվել են ավելի քան 20 վերջրյա նավեր, սուզանավեր եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ապահովման նավեր:


«Նավերի խմբավորումների գործողություններն առաջացնում են օտարերկրյա նավատորմերի մեծ հետաքրքրությունը»,-նշվում Է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում հայտարարել են, որ վարժանքների ընթացքում նավերն օդուժի հետ համատեղ կատարելագործում են պայմանական հակառակորդի սուզանավերին գտնելու եւ հետեւելու առաջադրանքները: Տու-142-ը (ՆԱՏՕ-ի կոդիֆիկացմամբ՝ Bear-F) հականավային պաշտպանության հեռահար ինքնաթիռ Է, որն ամենամեծերից մեկն Է աշխարհում եւ նախատեսված Է սուզանավերի դեմ պայքարելու համար: Գործնականում թռիչքի հեռվությունը 12,5 հազար կիլոմետր Է, գործողության մարտական շառավիղը՝ 6,4 հազար կիլոմետր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page