ՌԴ-ն պատրաստ է «Sputnik V»-ի հավելյալ խմբաքանակ ուղարկել Հայաստան. դեսպան
- Nov 9, 2021
- 1 min read

Ռուսաստանի Դաշնությունը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է կորոնավիրուսային պատվաստանյութի՝ «Sputnik V»-ի հավելյալ խմբաքանակ ուղարկել Հայաստան։ Այդ մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Դուք գիտեք, որ «Sputnik V»-ն Հայաստանում բավական լայնորեն օգտագործվում է, արդեն մեծ խմբաքանակներ են ուղարկվել Հայաստան։ Եթե անհրաժեշտություն լինի, Ռուսաստանը պատրաստ է պատվաստանյութի հավելյալ խմբաքանակ ուղարկել»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութին, դեսպանը հաստատել է, որ այն արդեն արտադրվում է Հայաստանում և ուղարկվել է ՌԴ՝ ստուգման։
«Մնացյալ մանրամասները պետք է ճշտել մասնագետներից»,- ասել է Կոպիրկինը։


























Comments