top of page

Հրադադարի ռեժիմը պահպանվում է. ՌԴ ՊՆ

  • Jul 6, 2021
  • 1 min read


Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:


«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել տարածքում: Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներական թիմերը շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքը ականազերծելու համար: «Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2165 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1892 շենք , ներառյալ` 30 սոցիալական նշանակության օբյեկտ), հայտնաբերվել և վնասազերծվել է 25,640 պայթուցիկ օբյեկտ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page