top of page

Ռուս խաղաղապահները տասնյակ ուխտավորների են ուղեկցել Ամարաս և Գանձասար

Jul 12, 2021
1 min read

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուխտավորները և Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այցելել են Ամարաս և Գանձասար վանական համալիրներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:


«Այսօր ուղեկցել ենք և ապահովել Ամարաս վանական համալիր ժամանած ուխտավորների անվտանգությունը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 50 մարդու ենք ուղեկցել»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի սպա Մարկ Եգորչիկը:


Հաղորդվում է, որ 30 անձի համար վարչական ավտոբուսներ են հատկացվել, իսկ մյուսները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխվել են անձնական տրանսպորտային միջոցներով:


Բացի այդ, Ստեփանակերտից երկրորդ երթուղով դեպի Գանձասար են ուղեկցել 40 ուխտավորի: Պատարագից հետո խաղաղապահները բոլորին հետ են ուղեկցել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page