Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է
Oct 22, 2021
1 min read

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12։18-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա․Վ․, ծնված 1991թ. ) և «ZIL» (վարորդ՝ Ա․Պ․, ծնված 1985թ. ) մակնիշների ավտոմեքենաները։
Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։
Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում արգելափակված ուղևոր Ռ․Ղ․-ին (ծնված 1996թ. ) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:























Comments