top of page

Չեմ բացառում, որ ՍԴ- ն կարող է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները․ Ռոբերտ Հայրապետյան

Jun 23, 2021
1 min read



«Հայաստան» դաշինքը ձայների վերահաշվարկ է պահանջել, և այս պահին որոշ ընտրատեղամասերում նորից են հաշվում քվեները։ MediaHub.am-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Հայրապետյանը հայտնեց, որ այսօր ձայների վերահաշվարկ իրականացվում է, մոտավորապես, 70 ընտրատեղամասում։


«Ձայների հարաբերակցությունն ակնհայտորեն փոխվում է, որովհետև կան ընտրատեղամասեր, որտեղ «Հայաստանի» ձայներն, ըստ էության, թվագրվում են որպես զրո»,- ասաց նա։


Հարցին՝ ի՞նչ իրավիճակ կարող է փոխվել ձայների վերահաշվարկի արդյուքնում, Հայրապետյանը պատասխանեց․


«Նախ՝ ԿԸՀ-ն կարող է կիրառել իր գործիքակազմը և ընդունել որոշում Հայաստանի ամբողջ տարածքում վերահաշվարկ կատարելու մասին։ Այդ դեպքում ձայների հարաբերակցությունը կփոխվի, իսկ փոփոխման արդյուքնում նաև մի շարք այլ ընտրախախտումներ հաշվի առնելով՝ դիմումը մուտք կարվի Սահմանադրական դատարան և չեմ բացառում, որ ՍԴ-ն կարող է անվավեր ճանաչել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները»։


Նա ասաց, որ այս պահին հստակ տվյալներ չի կարող նշել, թե վերահաշվարկի արդյունքում պատկերն ինչպես է փոխվել։


«Միայն հստակ կարող եմ նշել 358 ձայնը, որը չէր գրվել «Հայաստան» դաշինքի օգտին։ Եվս երկու ընտրատեղամասում նույն սկզբունքով խախտումներ են արձանագրվել՝ «Հայաստան» դաշինքի անվան դիմաց 0 է գրված, բայց կա հիմնավոր կասկած, որ ալ ընտրատեղամասում նույն կերպ 0 է գրվել, և հիմա այդ վերահաշվարկի գործընթացն է ընթանում։ Երեկոյան արդեն թվային առումով տվյալներ կարող ենք նշել»,- մեկնաբանեց Ռոբերտ Հայրապետյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page