top of page

Մեր ցուցակում նման անուն չկա․ Քոչարյանը՝ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին

Jun 8, 2021
1 min read


«Հայաստան» դաշինքը կազմված է երկու կուսակցություններից և թիմակիցներից, որոնք բավարար կադրային պոտենցիալ ունեն առաջարկելու այն մարդուն, որը պատասխանատվություն կկրի Սյունիքի զարգացման համար։ Այսօր՝ հունիսի 8- ին, Գորիսում քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ վարչապետ ընտրվելուց հետո Սյունիքի մարզպետ նշանակի Սուրիկ Խաչատրյանին։


«Հումորի լավ զգացում ունի հարցը ձևակերպողը, մեր ցուցակում այդպիսի անուն չկա»,- ասաց նա։


Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ներկա իշխանությունը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, տնտեսությունն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, և քաղաքացիները կանգնած են ճակատագրական ընտրության առաջ։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page