top of page

Անուրանալի է նրա դերը հայ դիվանագիտության կայացման մեջ․ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել

Oct 7, 2021
1 min read


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է ուղղել պետական գործիչ, Արտակարգ և Լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ․


Ուղերձում մասնավորապես նշվում է․


«Խորը ցավով տեղեկացա ականավոր պետական գործիչ, Արտակարգ և Լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան մասին: Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում և անուրանալի է նրա դերը հայ դիվանագիտության կայացման մեջ:

Մեծ ջերմությամբ եմ հիշում իմ ուսումնառության տարիներին Վիգեն Չիտեչյանի մարդկային և դասախոսական որակները:


Խորին ցավակցություններս եմ հայտնում Վիգեն Չիտեչյանի մերձավորներին և հարազատներին, բոլոր այն մարդկանց, ովքեր պատիվ են ունեցել աշխատելու այդ հայրենանվեր և արհեստավարժ մարդու հետ»:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page