ՀՀ 2-րդ նախագահի գործով դատական նիստը հետաձգվեց դատարանի հոսանքազրկման պատճառով

Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի դատական նիստը հետաձգվել է։
Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է նիստը հետաձգել էլեկտրականության բացակայության պատճառով։ Հետաձգումը հիմնավորվել է նրանով, որ թղթային տարբերակով նիստի արձանագրումը չի ապահովելու պատշաճ հրապարակայնություն։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ պատրաստվում էր անդրադառնալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վարքագծին, ինչպես նաև, ըստ մեղղադրող կողմի, Էրիկ Ալեքսանյանն ուներ ինքնաբացարկի միջնորդություն, որը ենթադրում է, որ անհրաժեշտություն կա քննության առնել։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին։























Comments