Ռոբերտ Արզումանյանի «Ուրարտու»-ն ձգտելու է հնարավորինս լավ արդյունք գրանցել Կոնֆերենցիաների լիգայում
Jun 15, 2021
1 min read

Երևանի «Ուրարտու»-ի մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության մասին:
«Հավանական տարբերակներից մեզ բաժին ընկավ ամենաբարդ մրցակիցը։ Արդեն հասցրել էինք ուսումնասիրել բոլոր թիմերին։ Սլովենիայի ավարտված առաջնությունում «Մարիբորն» առաջին հորիզոնականը զբաղեցրած «Մուրայի» հետ հավասար միավորներ ուներ։ Այո, մեծ ավանդույթներ ունեցող թիմ է, բայց մենք պետք է հնարավորինս լավ պատրաստվենք, որպեսզի հնարավորինս լավ հանդես գանք»,- Արզումանյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:























Comments