Դուք Արցախը վաճառած խորհրդարան եք և վերջակետ. Հայրապետյանը՝ 7-րդ գումարման խորհրդարանի մասին
- Jul 27, 2021
- 1 min read

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորի պաշտոն ծանրաբեռնած ու սեփական մանրությունը չգիտակցող ինչ-որ շնչավորներ հաշվետություն են ներկայացրել իրենց ֆեյսբուքյան պատերին, թե ինչ գործունեություն են ծավալել 7-րդ գումարման ԱԺ-ում։ Աղջիկներ և տղաներ, միակ կետը որ պիտի ֆիքսեք ձեր անփառունակ կարիեռայի հետագծում դա մեկն է․
վաճառել ենք Արցախն ու Հայաստանի մի մասը ու հպատակվել ենք թշնամական Ադրբեջանին և Թուրքիային։
Մնացյալը սարկաստիկ լիրիկա է, որը ապահովել է ձեր միլիոնանաոց պարգևավճարներ։ Դուք Արցախը վաճառած խորհրդարան եք և վերջակետ»։


























Comments