Պտուղները հասունանում են, դրանք քաղելու և ճաշակելու ժամանակը մոտենում. Ռոբերտ Հայրապետյան
Jul 14, 2021
1 min read

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Արձանագրենք՝
Սև լճի տարածքում անհետացել են 2 հայ զինծառայողներ:
Երասխի հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է 38-ամյա պայմանագրային զինծառայող:
Այդուհանդերձ՝
Մեծ թվով ուժայիններ ներխուժել են ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՊԻՏԱԼՈՎ ԶՊՄԿ և ապօրինաբար իրականացնում են քննչական գործողություններ:
Գորիսի համայնքապետին կալանավորելուն համաձայնություն տալու հարցով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ:
Հ.Գ. պտուղները հասունանում են: Դրանք քաղելու և ճաշակելու ժամանակը մոտենում»:























Comments