top of page

Վահե Հակոբյանը երբեք չի եղել ԶՊՄԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ․ Ռոբերտ Հայրապետյան

Jul 30, 2021
1 min read



Որոշ լրատվականներ առավոտից ջանասիրաբար տարածում են «լուրն» այն մասին, թե իբրև Նիկոլ Փաշինյանը դոբրո ունի Վահե Հակոբյանին զրկել Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Ռոբերտ Հայրապետյանը։


«Տգիտությունն ու անտեղյակությունը «սեփական աղբյուրների» քողով շղարշող և իրենց օբյեկտիվ լրատվական համարողները դիտողականություն ապահովելու միջոցով ընդամենը ջուր են լցնում նիկոլական ջրաղացներին։


Լրատվական դեղնախտով վարակվածների համար պարզաբանեմ․


Վահե Հակոբյանն ընտրվել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի՝ պատգամավորի պաշտոնի հետ, ի թիվս այլնի, անահամատեղելի է նաև առևտրային կազմակերպություններում որևէ պաշտոն զբաղեցնելը։

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ պատգամավորական մանդատն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է ազատվել առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից։

Այնպես որ այն, ինչ ներկայացվում է որպես Նիկոլի ստացած «դաբրո», պարզունակ հերյուրանք է։

Ի դեպ, Վահե Հակոբյանը երբեք ԶՊՄԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ չի եղել»,- նշել է նա։


Ավելի վաղ մամուլը գրել էր, որ իշխանությունը նպատակ է դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին զրկել Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page