Իրենք ինձնից վախենում են. ճիշտ են անում. Ռոբերտ Քոչարյան

Հանդիպումների ժամանակ ում հետ խոսում ես, ասում է՝ երկիրն անտեր է մնացել ու դրանից վատ բան չկա: Այս մասին Արագածոտնի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու «Հայրենիքի փրկության շարժումը» հաջողություն չունեցավ, և ինչու Ռոբերտ Քոչարյանը չգլխավորեց այն, Քոչարյանն ասաց.
«Այն ժամանակ ենթադրվում էր, որ խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ մեկ տարվա կտրվածքով, որպես ժամանակավոր կառավարություն: Վազգեն Մանուկյանը հանդիպել էր այն ժամանակ ինձ հետ և առաջարկել էր ակտիվ մտնել այդ գործընթացի մեջ: Այն վիճակը չէր, որ նա շատ մեծ ցանկություն ուներ, նա ծանր պարտականություն ստանձնեց՝ մտնելով այդ պայքարի մեջ:
Իմ պատասխանը հետևյալն էր. եթե փորձում ենք խորհրդարանով ընտրելու այլ մարդու, ապա ես վերջին մարդն եմ, որի համար այս խորհրդարանը կարող է ձայն տալ: Իրենք ինձնից վախենում են, բոլորս գիտենք: Ի դեպ, ճիշտ են անում»:























Comments