Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների շարքերը լայնանում են. «Հրապարակ»
- Jun 8, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամը դառնալու կամ նրանց քարոզարշավին աջակցելու համար բառացիորեն հերթեր են գոյացել: Պետական գերատեսչությունների տարբեր կալիբրի չինովնիկներ թաքուն կամ բացահայտ այցելում են քոչարյանականներին և իրենց աջակցությունն ու ծառայություններն են առաջարկում՝ ֆինանսական տեսքով, ընտրություններին գաղտնի աշխատելու, ձայներ բերելու և այլ միջոցներով։ Ըստ ամենայնի, պետական պաշտոնյաներն էլ են տեսնում, որ համակարգը քանդվում է, և օր առաջ փորձում են նժարի ծանր կողմում հայտնվել։
Comments