Մենք գալիս ենք ձեզ հանգստություն հաղորդելու, կանխելու արտագաղթը․ Ռոբերտ Քոչարյան

Այսօր՝ հունիսի 11- ին, մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր գլխավորած դաշինքն ի զորու է դուրս բերել Հայաստանն այս քաոսից, և յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսի Հայաստանում կարթնանանք հունիսի 21- ին։
«Մենք գալիս ենք հանգստություն հաղորդելու ձեզ, երկիրը ճգնաժամից դուրս հանելու, տնտեսական առաջընթաց ապահովելու, արտագաղթը կանխելու»,- ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ ներգաղթի ամենամեծ ծավալը եղել է իր իշխանության օրոք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments