Արժանապատիվ խաղաղություն ՀՀ-ում. Ռոբերտ Քոչարյանը նախընտրական ծրագիրը ներկայացրեց էջմիածինցիներին
- Jun 14, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց քաղաքական թիմն ունակ է և կարող է վերականգնել երկրի կառավարելիությունը:
«Ժամացույցի պես աշխատող պետական կառավարման համակարգը պետք է աննկատ լինի: Կառավարության արած գործը ժողովրդի կյանքում ամեն օր պետք է նկատելի լինի: Մենք ասում ենք՝ սա այն քաղաքական թիմն է, որը պատրաստ է այս գահավիժումը կանգնեցնել, վերականգնել երկրի կառավարելիությունը և զբաղվել ձեր հոգսերով: Մենք կարող ենք անել ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակ հետո բնականոն ընթացք լինի հանրային ծառայություններում, կառավարման ոլորտում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:


























Comments