top of page

Պատերազմի վտանգը տեսանելի է ժողովրդի համար, և մարսվում է հերթական փաստաթղթի ստորագրումը. Քոչարյան

Jul 21, 2021
1 min read

Երասխում տիրող դեպքերից հետո, կարծես, մոռացության են տրվել մյուս խնդիրները։ Այդ մասին «Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է այսօր՝ 3 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով սահմանային իրավիճակին:


«Մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ, սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան իրավիճակում»,- ասել է Քոչարյանը:


Նա նշել է, որ մենք ցույց ենք տվել՝ ատամներ այլևս չունենք, և պետությունը ցանկություն չունի արժանապատիվ պատասխան տալու, իսկ Ադրբեջանը առաջ է տանելու իր օրակարգը:


«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը: Դա ընկալվելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ՝ որպես փրկություն: Սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է»,- նշել է նա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page