Դատախազը պահանջեց կասեցնել գործի քննությունը եւ դիմել Սահմանադրական դատարան
- Aug 30, 2021
- 1 min read

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը օգոստոսի 30-ին Վերաքննիչ դատարանի նիստում ներկայացրեց դատախազության միջնորդությունը:
Նրա խոսքով, գործը չի կարող պարզապես կարճվել, քանի որ առնչվում է տուժողների իրավունքներին:
Դատախազը պնդում է, որ մեղադրյալների գործողությունները ընկնում են 309 հոդվածի 1-ին մասի տակ և պետք է վերաորակավորվեն: Ընդդիմախոսների փաստարկները, որ վերաորակավորել անհրաժեշտ էր մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, դատախազը անհիմն է համարում, քանի որ ՍԴ որոշումից հետո, թեև 300.1 հոդվածով մեղադրանքներ չկան, գործողությունները և դրանց հետևանքները մնացել են։
Դատախազը պահանջեց կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան, քանի որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս այս փուլում վերաորակավորել մեղադրանքը:


























Comments