top of page

«Ռոման» առաջին տեղում է

  • Dec 10, 2021
  • 1 min read


ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է Սոֆիայի ԲԿՄԱ-ին:


«Ռոմայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Թեմի Աբրահամը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Բորխա Մայորալը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Սոֆիա, քանի որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որոշել էր նրան հանգստի հնարավորություն տալ։


Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» բարձրացել է C խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ վաստակելով 13 միավոր և դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ։ Խմբում երկրորդ տեղը զբաղեցրել է նորվեգական «Բոդո Գլիմտը» (11 միավոր)՝ ոչ-ոքի խաղալով Լուգանսկի «Զարյայի» հետ։ Նորվեգական թիմը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page