top of page

Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը․ այս տարվա լողափնյա սեզոնը փակված է․ նախարար

Sep 8, 2021
1 min read

Սևանա լիճն այս տարի համատարած չի կանաչել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:


«Սևանի այս տարվա լողափնյա սեզոնը փակված է: Նախորդ տարիների նման լիճը համատարած չկանաչեց, կապտականաչ ջրիմուռներ երևացին տեղային՝ փոքր հատվածներում:


Մեր քայլերով պետք է հետևողականորեն հասնենք Սևանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։

Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը»,- գրել է նա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page