top of page

Ռոմանոս Պետրոսյանը կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ

Jul 2, 2021
1 min read



ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել.


«Սիրելի՛ հայրենակիցներ, վստահ եմ, առաջիկա հանգստյան օրերին ամառվա տապից պաշտպանվելու նպատակով ձեզանից շատերն իրենց հանգիստը կկազմակերպեն բնության գրկում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։


Հանգստի ընթացքում՝ աղբ մի՛ նետեք բնության մեջ, մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը, առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք, խարույկը մարեք ջրով կամ հողով։


Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը»:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page