Ռոք համերգ՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանն աջակցելու համար

Սեպտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների» խորագրով բարեգործական համերգը՝ ուղղված քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների, երիտասարդների բուժման աջակցությանը։ Այդ մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հայտնել է «ժպիտների քաղաք» ԲՀ գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։
Նա նշել է, որ համերգին մասնակցելու են 3 ռոք խմբեր՝ «The Beautified Project», «Lav Eli» և «Nemra», որոնք նախկինում միասին մեկ բեմում չեն եղել։
Ռոք խմբերի ներկայացուցիչները նշել են, որ հաճելի է կարևոր նպատակի շուրջ միավորվել և բարի գործ անել։
«Նման նախաձեռնությունները կարևոր են, որպեսզի յուրաքանչյուրն ունենա իր ներդրումը»,- ասել է համերգի գլխավոր հովանավոր, «Imagine HUB by soft» ընկերության տնօրեն Ինգա Վարդանյանը։
Համերգի ամբողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։























Comments