top of page

Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առթիվ

Sep 7, 2021
1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ: Ուղերձում նշված է.


«Հայաստանի հրեական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանում և ողջ աշխարհում բնակվող բոլոր հրեական ընտանիքները նշում են հնադարյա ավանդական տոնը՝ Նոր տարվա գալուստը, որը հրեաների համար խորհրդանշում է բարոյական մաքրությունն ու կատարելագործումը:


Շնորհավորում եմ Հայաստանի ողջ հրեական համայնքին Ռոշ Հաշանա տոնի կապակցությամբ, մաղթում՝ խաղաղություն, երջանկություն, սեր և ուրախ տոնական օրեր»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page