top of page

Հայաստանից որևէ տարածք չի զիջվելու Ադրբեջանին․ Ռուբեն Ռուբինյան

May 21, 2021
1 min read

Երեկ ընդդիմությունը տարածել է քննարկվող փաստաթղթի ամբողջական տարբերակը, և ես հաստատում եմ, որ հենց այդ տարբերակն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։


Նա ընդգծեց, որ որևէ կից փաստաթուղթ կամ գաղտնի պայմանավորվածություն չկա․


«Կարող եմ վստահեցնել, որ ՀՀ տարածքից ենթադրվող ստորագրվելիք փաստաթղթով որևէ տարածք չի զիջվելու»։


Ռուբինյանի խոսքով հայկական կողմը ասել է, որ այս փաստաթղթի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորքերի ելման դիրքեր վերադառնալու դեպքում։ Հարցին, թե փաստաթղթի ստորագրման ժամկետներ կա՞ն, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց.


«Դա կախված է մեր պայմանի ընդունումից կամ չընդունումից»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page