top of page

Ի՞նչ վիճակում է վրաերթից հետո հիվանդանոց տեղափոխված Ռուբեն Բալոյանը․ մանրամասներ

Jun 22, 2021
1 min read



Այսօր Երևանում փաստաբան Ռուբեն Բալոյանը վրաերթի է ենթարկվել։ Նա տեղափոխվել է Հերացու անվան հիվանդանոց։


MediaHub.am-ի հետ զրույցում Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնեց, որ Ռուբեն Բալոյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։


«Ունի սալջարդներ, քերծվածքներ, վիճակը գնահատվում է կայուն»,- ասաց նա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 11։50-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքում փորձարարության ժամանակ հայտնի փորձագետ Ժորա Ծատուրյանը դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբան Ռուբեն Բալոյանին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page