top of page

Ռուբեն Հախվերդյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին. «Հայկական ժամանակ»

  • May 18, 2021
  • 1 min read


Տիգրան Խզմալյանի գլխավորած Հայաստանի Եվրոպական կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց Տիգրան Խզմալյանը:


Հարցին՝ կուսակցության ընտրացուցակն արդեն կազմվա՞ծ է, հնարավո՞ր է այլ հայտնի մշակութային և քաղաքական գործիչների տեսնենք Եվրոպական կուսակցության ցուցակում, Խզմալյանն ասաց.


«Շաբաթ օրը՝ մայիսի 22-ին, մենք համագումար ենք անելու, որի ընթացքում էլ ցուցակը կհաստատենք»:


Խոսելով Հախվերդյանի հետ համագործակցության մասին՝ Տիգրան Խզմալյանը նշեց, որ վաղուց է, ինչ ինքը և Հախվերդյանը ընկերներ են.


«Միասին մասնակցել ենք բնապահպանական տարբեր ակցիաների՝ Թեղուտում, Ամուլսարում: Ռուբենն իր հասարակական գործունեությունը հիմնականում ծավալում է բնապահպանական ոլորտում և այդ ոլորտով էլ կզբաղվի, եթե անցնենք խորհրդարան»:


Հարցին՝ կուսակցությունն արդեն կարգախոս ընտրե՞լ է, Տիգրան Խզմալյանն ասաց.


«Մենք կարևորում ենք երկու գաղափար՝ անվտանգություն և ապագաղութացում: Մեր ծրագրվում ընդգծվում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, միանա ՆԱՏՕ-ին և Եվրոմիությանը»,- եզրափակեց Խզմալյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page